Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան

Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր տեսուչ

● Ընդհանուր տեղեկություններ

Ծնվել է 1971 թ., Էջմիածին։ Ավազանի անունը՝ Անդրանիկ։

1979-1989 թթ․ - Էջմիածնի Վահան Ռշտունու անվան թիվ 11 միջնակարգ դպրոց։

1989-1994 թթ. -  Գևորգյան հոգևոր ճեմարան։

1994-1998 թթ. - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, ազատ ունկնդիր։

1998-2000 թթ.- Գերմանիայի Զաքսն-Անհալթի Հալլը - Զաալը քաղաքի Ավետարանական երաժշտական բարձրագույն դպրոց։

2000-2002 թթ. - Հալլը-Վիթթենբերգի Մարտին Լյութեր համալսարանի իրավաբանության ֆակուլտետ, պետական-եկեղեցական իրավունք։

2002-2004 թթ. - Վեսթֆալընի Վիլհելմի համալսարան, եկեղեցու կանոնական իրավունք:

2010 թ․ -  դոցենտի գիտական կոչում։

2016 թ․ - պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

2017 թ․ - պրոֆեսորի գիտական կոչում։

● Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն

1993 թ. -  սարկավագ` ձեռամբ  Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի:

1995 թ. - կուսակրոն քահանա` ձեռամբ Տ. Ասողիկ եպիսկոպոս Արիստակեսյանի։

2001թ․ - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի։ Թեզ՝ «Կոմիտասը և Հայ Եկեղեցին»։

2006թ. - եպիսկոպոս՝  ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

● Պաշտոնավարություն

1994-1998 թթ. - Գևորգյան հոգևոր ճեմարան ՝ եկեղեցական երաժշտություն առարկայի դասախոս։

1995 թ. - Մայր Տաճարի լուսարարապետի օգնական:

2004 թ-ից - Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ։

2005 թ.-ից - ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան:

● Գրքեր և գիտական աշխատություններ

«Հայ Եկեղեցու իրավունքի հիմունքները 4-20-րդ դարերում. պատմաաստվածաբանական ուսումնասիրություն», թեկնածուական թեզ, 2003 թ․։